Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Վերգտնենք մեզ տոհմականության գաղափարներով․մենք ճանապարհ ունենք անցնելու

Վերգտնենք մեզ տոհմականության գաղափարներով․մենք ճանապարհ ունենք անցնելու
04.12.2025 | 11:34

Մտքերիս շարադրանքը սկսեմ Նժդեհի խոսքերով.

«Հայը պատճառ չունի կուսակցականալու։

Հայը կուսակցականալու նաև իրավունք չունի»։

Նախքան հիմնական ասելիքիս շարադրելը նշեմ, որ նախաձեռնությունս հանուն հայ ազգի և ամենայն ազգայինի է, և ոչ թե մի հայի կամ հայկական որևէ կառույցի դեմ։

Բազմաթիվ պատմիչներ, պատմաբաններ և հնագետներ պնդում են, որ մարդկային քաղաքակրթությունը ձևավորվել է Հայկական բարձրավանդակում։

Լիովին ընդունելի է։

...Ստեղծվել է հայկական պետություն իր ենթակառուցվածքներով՝ գահակալից մինչև գյուղապետ։ Պետությունն ունեցել է զորք, զորապետեր, գանձարան, տարատեսակ իրավունքներ և պարտականություններ։

Ձևավորված է եղել տոհմականություն, իրենց տոհմապետերով։

Աշխարհի փոփոխվելու արդյունքում հասել ենք այս աստիճանին, կորցրել տոհմ, ազգ, ցեղ, կարևոր արժեքների իմաստները։

Տոհմը մարդկային խումբ է, որ սերում է մի նախահորից։ Դա մի անձի մերձավոր և հեռավոր սերունդն է, որն իր մեջ կրում է սկզբնական ժառանգական հիմնական հատկանիշերը։

Տոհմը ավելի լայն հասկացություն է, քան տունը կամ ընտանիքը.

- Մի անձից սերված որդիներն առանձին ընտանիքներ են կազմում, և սրանցից յուրաքանչյուրի որդիները՝ դարձյալ նոր ընտանիքներ...

Տոհմը դառնում է հասարակության հիմնական արտադրական բջիջը՝ միավորը։ Տոհմերը ստեղծում էին նաև արհեստակցական միավորներ։

Պարտադիր չէ, որ տոհմը լինի ազնվական կամ իշխանական ծագման։

Տոհմը կարող է լինել դարբինների, ոսկերիչների, այգեգործների, գինեգործների, մեղվաբույծների, հացթուխների, փականագործների և այլն։

Ես աշխատում եմ մտքերս շարադրել պարզ պարբերություններով, որպեսզի բոլորին հասկանալի լինի։ Գաղտնիք չէ, որ մարդկանց մեծ մասն արդեն չի կարդում կամ լսում որևէ լուրջ թեմա, նույնիսկ եթե այն վերաբերվում է իր կենսական շահերին։

Մեծ մասը ընկել է «TikTok»-ի թակարդը.

- Կարճ՝ 10֊50 վրկ տևողությամբ, լկտի, տափակ, գռեհիկ, պարզունակ տեսանյութերով փչացրել է և' ճաշակը, և' մտածելու ընդունակությունը։

Մեծ պատասխանատվություն են կրելու տոհմերի ապագա համակարգողներն ու առաջնորդները, որոնց մի մասն էլ է դադարել լուրջ նյութեր՝ էլ չեմ ասում գրքեր կարդալ։

Բոլորին հորդորում եմ ազգականների և հարազատների շրջանում սկսել քննարկել տոհմերի վերակենդանացման, և երկրի կառավարմանը տոհմական ուժերով մասնակցելու գործընթաց։

Իհարկե սա մեկ ամսվա կամ նույնիսկ մեկ տարվա գործ չի կարող լինել։ Ամբողջ համակարգը խաթարվել է հարյուրավոր տարիների ընթացքում։

Մենք հեռացել ենք մեր արմատներից։

Իմ կարծիքով հարկավոր է հետապնդել ամենաքիչը հետևյալ նպատակները.

- Տոհմերը՝ տոհմական խորհրդի և տոհմապետերի առաջնորդությամբ, ընդգծելով տոհմի կարևորությունը երկրի վերակառուցման, և հետագայում կառավարման գործում, առաջ են մղում իրենց տոհմի առաջադեմ և արժանի մարդկանց՝ երկրի կառավարմանը մասնակցելու նպատակով,- կլինի դա ընտրությունների, կամ մրցույթի ձևով։

(Ասենք՝ որևէ պաշտոն վարելու արժանի)։

Իսկ որ յուրաքանչյուր տոհմում կարող են լինել կիրթ, առաջադեմ, կազմակերպչական ջիղ ունեցող, հեռատես մարդիկ, դա անվիճելի է։

Այնուհետև տոհմերը համախմբվելով միության կամ մի քանի միության մեջ, տեղական կառավարման մարմիններ կամ երկրի խորհրդարան են ուղարկում Արժանավոր մարդկանց՝ պատգամելով կարևորագույն հարցերը։

Եկել է ժամանակը դուրս գալու կենացային կոչերից և ճառերից։

Տոհմականությունը վերականգնել և առաջ մղել հնարավոր է։

Հավատացած եղեք, որ գործընթացը կազմակերպելուն ընդունակ, առողջ բանականություն ունեցող մարդիկ կան։

Շարունակելի

Մեխակ ՍԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ